Գլխավոր տեղեկություն
Номер
N 251-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2021-10.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2021
Дата вступления в силу
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2021 թվականի N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1789-Ն, N 1790-Ն, N 1791-Ն, N 1792-Ն, N 1793-Ն, N 1794-Ն, N 1795-Ն, N 1796-Ն, N 1797-Ն, N 1808-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշումների N 1 հավելվածի 29-րդ կետից հանել «և առանձնացված ստորաբաժանումները» բառերը, իսկ 30-րդ կետից՝ «և առանձնացված» բառերը.

2) որոշումների N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինն ուժը կորցրած ճանաչել։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը «22-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերից հետո լրացնել «22.1-ին հոդվածի» բառերով, իսկ «2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի,» բառերը հանել.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանել, որ՝

1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.

2) միասնական սոցիալական ծառայության՝ սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.

3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:».

4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները՝ համաձայն հավելվածի:».

5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

6) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածը:

5. Սոցիալական ապահովության ծառայությունն անվանափոխել միասնական սոցիալական ծառայություն:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) միասնական սոցիալական ծառայության անվանացանկում ներառված «սոցիալական աշխատանք» մասնագիտական կրթություն պահանջող, սահմանված կարգով համալրված, մասնագետների համար կազմակերպել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթաց.

2) ապահովել Երևանի քաղաքապետի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարների հետ կնքած պատվիրակած լիազորություն իրականացնելու մասին պայմանագրերի լուծումը՝ 2021 թվականի ապրիլի 1-ից.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետների թվի որոշման մասին առաջարկություն։

7. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը՝ 2021 թվականի ապրիլի 1-ից։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


26.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 251-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 582-Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

Անվանումը

Սպասարկվող տարածքը

1

2

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ

Աշտարակի

քաղ. Աշտարակ և Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Խնուսիկ, Արագածոտն, Արտաշավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Արուճ, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Կարին, Ղազարավան, Մուղնի, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Շամիրամ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով գյուղեր

Ապարանի

քաղ. Ապարան և Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ գյուղեր

Ծաղկահովտի

Ալագյազ, Ավշեն, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Կանիաշիր, Հնաբերդ, Ճարճակիս, Մելիք գյուղ, Միջնատուն, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Վարդաբլուր գյուղեր

Թալինի

քաղ. Թալին և Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, Արտենի, Արևուտ, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դդմասար, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Թլիկ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կանչ, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Ձորագյուղ, Մաստարա, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար, Օթևան գյուղեր

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ

Վեդու

քաղ. Վեդի և Ավշար, Արալեզ, Արարատ, Արմաշ, Այգավան, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Երասխ, Եղեգնավան, Զանգակատուն, Շաղափ, Ոսկետափ, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Ուրցաձոր, Լանջառ, Լանջանիստ, Լուսառատ, Լուսաշող, Նոյակերտ, Նոր կյանք, Նոր ուղի, Սուրենավան, Սիսավան, Տափերական, Տիգրանաշեն, Վարդաշատ, Վանաշեն, Փոքր Վեդի գյուղեր

Արարատի

քաղ. Արարատ

Արտաշատի

քաղ. Արտաշատ և Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան,

Արաքսավան, Արևշատ, Բերդիկ, Բերքանուշ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Ոստան, Ջրաշեն, Կաքավաբերդ, Հովտաշեն, Հնաբերդ, Լանջազատ, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Վարդաշեն, Կանաչուտ, Մասիս, Քաղցրաշեն, Մխչյան, Մրգավետ, Մրգավան, Մրգանուշ, Շահումյան, Նարեկ, Նորաշեն, Նշավան գյուղեր

Մասիսի

քաղ. Մասիս և Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նորամարգ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ գյուղեր

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ

Արմավիրի

քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր և Ալաշկերտ, Ամասիա, Այգեշատ, Այգեվան, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արմավիր, Արտաշար, Արևիկ, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հայկավան, Հացիկ, Մայիսյան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նորապատ, Նորավան, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Սարդարապատ, Վարդանաշեն, Տանձուտ, Փշատավան գյուղեր

Բաղրամյանի

Արգինա, Արտամետ, Արևադաշտ, Բագարան, Բաղրամյան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ գյուղեր

Վաղարշապատի

քաղ. Վաղարշապատ և Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Ապագա, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալույս, Արտիմետ, Արևաշատ, Բաղրամյան, Գայ, Գեղակերտ, Գրիբոյեդով, Դաշտ, Դողս, Թաիրով, Լեռնամերձ, Լուսագյուղ, Խորոնք, Ծաղկալանջ Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հայկաշեն, Հովտամեջ, Մեծամոր, Մերձավան, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ոսկեհատ, Պտղունք, Ջրառատ, Ջրարբի, Տարոնիկ, Փարաքար, Ֆերիկ գյուղեր

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ

Գավառի

քաղ. Գավառ և Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղեր

Սևանի

քաղ. Սևան և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք,

Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր

Ճամբարակի

քաղ. Ճամբարակ և Աղբերք, Այգուտ, Ճապկուտ, Անտառամեջ, Արտանիշ, Արծվաշեն (ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ), Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Բարեպատ, Ձորավանք, Մարտունի, Շողակաթ (Շորժա), Ջիլ, Վահան գյուղեր

Մարտունու

քաղ. Մարտունի և Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Նշխարք, Լեռնակերտ,

Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր

Վարդենիսի

քաղ. Վարդենիս և Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղեր

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

Վանաձորի

քաղ. Վանաձոր և Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Արջուտ կայարանին կից, Բազում, Գուգարք, Գյուլլուդարա, Դարպաս, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լերմոնտովո, Հալավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Փամբակ կայարանին կից, Քիլիսա, Քարաբերդ, Ֆիոլետովո գյուղեր

Թումանյանի

քաղ. Ալավերդի, քաղ. Թումանյան, քաղ. Ախթալա, քաղ. Շամլուղ և Աթան, Առողջարանին կից, Ամոջ, Բենդիկ, Ակներ, Ախթալա, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Քոբեր կայարանի, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ, Օձուն գյուղեր

Սպիտակի

քաղ. Սպիտակ և Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղեր

Ստեփանավանի

քաղ. Ստեփանավան և Ագարակ, Արմանիս, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար գյուղեր

Տաշիրի

քաղ. Տաշիր և Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Մեծավան, Մեղվահովիտ, Նորամուտ, Միխայելովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ գյուղեր

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ

Աբովյանի

քաղ. Աբովյան, քաղ. Բյուրեղավան և Ակունք, Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գետարգել, Գողթ, Զառ, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Հացավան, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Ողջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Սևաբերդ, Վերին Պտղնի գյուղեր

Հրազդանի

քաղ. Հրազդան, քաղ. Ծաղկաձոր և Աղավնաձոր, Արտավազ, Փյունիկ, Լեռնանիստ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Գոռգոչ (Կորչլու), Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղեր

Չարենցավանի

քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս ու Ֆանտան գյուղեր

Եղվարդի

քաղ. Եղվարդ, քաղ. Նոր Հաճն և Արագյուղ, Արգել, Բուժական, Գետամեջ, Զովունի, Զորավան, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Պռոշյան, Սարալանջ, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ գյուղեր

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ

Գյումրու

քաղ. Գյումրի

Ախուրյանի

Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, Հացիկ, Հացիկավան, Հովունի, Հովիտ, Ղարիբջանյան, Ախուրյան կայարան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր

Ամասիայի

Ալվար, Արավետ, Աղվորիկ, Ամասիա, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Պաղակն, Բյուրակն, Գառնառիճ, Եղնաջուր, Գտաշեն, Կամխուտ, Զարիշատ, Երիզակ, Զորակերտ, Դարիկ, Ծաղկուտ, Լորասար, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Ջրաձոր գյուղեր

Աշոցքի

Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար գյուղեր

Արթիկի

քաղ. Արթիկ և Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղեր

Մարալիկի

քաղ. Մարալիկ և Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Նորշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Բարձրաշեն, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ

Գորիսի

քաղ. Գորիս և Ակներ, Արավուս, Բարձրավան, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, Հարժիս, Ներքին, Խնձորեսկ, Շինուհայր, Շուռնուխ, Աղբուլաղ, Վանանդ, Ձորակ, Որոտան, Սվարանց, Վաղատուր, Վերիշեն, Տաթև, Տանձատափ, Տեղ, Քաշունի, Քարահունջ, Քարաշեն գյուղեր

Կապանի

քաղ. Կապան, քաղ. Քաջարան և Ագարակ, Աղվանի, Աճանան, Անդոկավան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարիկավան, Գեղանուշ, Գոմարան, Գեղի, Գեղավանք, Կարդ, Կիցք, Վերին Գեղավանք, Քարուտ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Լեռնաձոր, Կավճուտ, Կաթնառատ, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Խդրանց, Ծավ, Շիշկերտ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Նոր Աստղաբերդ, Աջաբաջ, Գետիշեն, Ոչեթի, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սյունիք, Բարգուշատ, Դիցմայրի, Խորձոր, Սզնակ, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Փուխրուտ, Քաջարան, Օխտար գյուղեր

Մեղրիի

քաղ. Մեղրի, քաղ. Ագարակ և Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան,

Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Տաշտուն գյուղեր

Սիսիանի

քաղ. Սիսիան, քաղ. Դաստակերտ և Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Ցղունի, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ույծ գյուղեր

9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի

քաղ. Եղեգնաձոր և Ագարակաձոր, Աղավնաձոր, Աղնջաձոր, Արենի, Ամաղու, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնիշիկ, Մոզրով, Գողթանիկ, Ելփին, Եղեգիս, Թառաթումբ, Խաչիկ, Հերմոն, Արատես, Կալասար, Հորբատեղ, Հորս, Մալիշկա, Շատին, Չիվա, Ռինդ, Սալլի, Վարդահովիտ, Գետիկվանք, Սևաժայռ, Վերնաշեն, Քարագլուխ գյուղեր

Ջերմուկի

քաղ. Ջերմուկ, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, գյուղեր

Վայքի

քաղ. Վայք և Ազատեկ ,Արին, Արտավան, Ախտա, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Հորադիս, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Ուղեձոր, Սերս, Փոռ գյուղեր

10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ

Իջևանի

քաղ. Իջևանի և Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Կայան, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղեր

Նոյեմբերյանի

քաղ. Նոյեմբերյան, քաղ. Այրում և Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան գյուղեր

Բերդի

քաղ. Բերդ և Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Ծաղկավան, Մոսեսգեղ, Նավուր, Ներքին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր

Դիլիջանի

քաղ. Դիլիջան և Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան,

Ճերմակավան, Գեղատափ գյուղեր

11. Երևան քաղաք

Կենտրոնի և Նորք-Մարաշի

Կենտրոնի և Նորք-Մարաշի վարչական շրջանների տարածքները

Շենգավիթի

Շենգավիթի վարչական շրջանի տարածքը

Մալաթիա-Սեբաստիայի

Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը

Աջափնյակի և

Դավթաշենի

Աջափնյակի և Դավթաշենի վարչական շրջանների տարածքները

Արաբկիրի և Քանաքեռ-

Զեյթունի

Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների տարածքները

Նոր Նորքի և Ավանի

Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանների տարածքները

Էրեբունու

և Նուբարաշենի

Էրեբունու և Նուբարաշենի վարչական շրջանների տարածքները

 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


26.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.04.2021, N 486-Ն 10.04.2021, N 251-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան