Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2021
Дата вступления в силу
07.02.2021

      

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 111-Լ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-83530.12.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ անգամ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 4-րդ մասի «ժե.1» կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից:

Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելով իրեն վերապահված լիազորությունը՝ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը: Քննարկումների արդյունքում վերանայման անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քննարկվում է օրենքում սահմանված չափերի վերանայման և փոփոխությունների կատարման հարցը և օրենքում կատարում համապատասխան փոփոխություններ:

Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման դեպքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված են լինելու երաշխավորված ավանդի որոշակի չափեր, միաժամանակ ԿԲ խորհրդի որոշմամբ սահմանվելու են օրենքից տարբերվող այլ չափեր:

Այս առումով գտնում ենք, որ տվյալ դեպքում կառաջանա իրավական կոլիզիա «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Կենտրոնական բանկի խորհրդի որոշման միջև, իսկ այդ դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի համաձայն կկիրառվի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմը:

Հաշվի առնելով, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումն իրականացվում է՝ հիմքում ունենալով մի շարք հաշվարկներ ու սահմանված չափանիշեր՝ նպատակահարմար է, որպեսզի այդ չափերի վերանայումն իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը։ Առաջարկվող մոտեցումը բավարարում է նաև միջազգային կառույցների՝ Ավանդներն ապահովագրողների միջազգային ասոցիացիայի և Միջազգային հաշվարկների բանկի կողմից ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման հիմնարար սկզբունքների պահանջներին։

Ամփոփելով վերոշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Նախագծով նախատեսել անցումային դրույթ և սահմանել այնպիսի կարգավորում, համաձայն որի Նախագծով առաջարկվող կարգավորման ներքո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը երաշխավորված ավանդի չափի վերանայման պահից Օրենքով սահմանված երաշխավորված չափերի վերաբերյալ կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն։