ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մարտի 1994 թվականի, ՀՕ-96, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|