Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.01.2021
Дата вступления в силу
23.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2021 թվականի N 32-Ա

 

ԳՐԵԳՈՐԻ-ՍՏԵՓԱՆ ԿՐԻԿՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի անհատ բարերարների կողմից նվիրաբերված և ԱՄՆ-ի քաղաքացի Գրեգորի-Ստեփան Կրիկորյանի (անձնագիր՝ N 657726030) միջոցով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց հանձնելու նպատակով 12 նոր դյուրակիր համակարգիչների (3,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. Գրեգորի-Ստեփան Կրիկորյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 22

Երևան