Գլխավոր տեղեկություն
Номер
N 71-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.02.2021
Дата вступления в силу
02.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2021 թվականի N 71-Ա

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ)-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ  ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» Մադրիդի մասնաճյուղի կողմից որպես աջակցություն՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին անհատույց բաշխելու նպատակով, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (366 արկղ, 3,720 կգ ընդհանուր քաշով, 351,078 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,515 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 1-ի N 71-Ա

որոշման

 

Բ Ե Ռ Ի  Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Նկարագրություն

Հատ

(տուփ)

Ընդամենը

(եվրո)

1.

Հագուստ մեծահասակների /օգտագործված/

191

209,605

2.

Հագուստ մանկական /չօգտագործված/

64

86,333

3.

Խնամքի և օժանդակ այլ պարագաներ

3

1,560

4.

Տակդիրներ մեծահասակների

48

7,450

5.

Տակդիրներ մանուկների

13

4,500

6.

Զարգացնող և ուսուցողական խաղեր /չօգտագործված/

4

2,340

7.

Ծածկոց /չօգտագործված/

24

4,830

8.

Անվասայլակ մեծահասակների համար

2

2,640

9.

Քայլակ մեծահասակների համար

1

500

10.

Պայուսակ կանացի և մանկական

2

1,950

11.

Կոշիկ մեծահասակների /չօգտագործված/

4

7,350

12.

Կոշիկ դեռահասների /չօգտագործված/

6

15,290

13.

Վիրակապեր

4

6,730

 

 Ընդամենը

 

351,078

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան