Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.02.2021
Дата вступления в силу
02.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2021 թվականի N 65-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հատուկ կարիքավոր անձանց և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (375 տեղ, 3,690 կգ ընդհանուր քաշով, 12,929 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,429 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 1-ի N 65-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանում

Քանակ

Չափման միավոր

Արժեք
ԱՄՆ դոլար

Հաշմանդամի անվասայլակ

40

 տուփ

 2,600 դոլար

Քայլակ

45

տուփ

 1,350 դոլար

Մեծահասակի օգտագործված հագուստ

40

տուփ

 1,400 դոլար

Քնապարկեր

50

տուփ

 1,250 դոլար

Առաջին բուժօգնության պարագաներ

200

տուփ

 3,900 դոլար

Ընդհանուր քանակ

375

տուփ

10,500 դոլար

Բեռնափոխադրման արժեք

   

2,429 դոլար

Ընդհանուր արժեք

   

12,929 դոլար

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան