ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 65-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հատուկ կարիքավոր անձանց և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (375 տեղ, 3,690 կգ ընդհանուր քաշով, 12,929 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,429 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 1-ի N 65-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում |
Քանակ |
Չափման միավոր |
Արժեք |
Հաշմանդամի անվասայլակ |
40 |
տուփ |
2,600 դոլար |
Քայլակ |
45 |
տուփ |
1,350 դոլար |
Մեծահասակի օգտագործված հագուստ |
40 |
տուփ |
1,400 դոլար |
Քնապարկեր |
50 |
տուփ |
1,250 դոլար |
Առաջին բուժօգնության պարագաներ |
200 |
տուփ |
3,900 դոլար |
Ընդհանուր քանակ |
375 |
տուփ |
10,500 դոլար |
Բեռնափոխադրման արժեք |
2,429 դոլար | ||
Ընդհանուր արժեք |
12,929 դոլար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |