29.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2021 թվականի N 78-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 695-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին մասերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 6-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 695-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
29.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 29-ի N 78-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 6-ի N 695-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Թովմասյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ստորաբաժանման պետ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Վարդանյան | - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ |
Ա. Առաքելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ |
Մ. Բալայան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ |
Է. Նիկողոսյան | - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի պետ |
Ա. Գալստյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների մոնիտորինգի բաժնի պետ |
Ա. Սարոյան | - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Խ. Կիրակոսյան | - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |