Basic information
Number
N 1592-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (20.10.2005-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1242
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.10.2005
Effective date
20.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1592-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1404-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի  15-ի «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1404-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է զբաղվել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակներով`

կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,

ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում,

հրատարակչական գործ»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող լրացման հաստատման և պետական գրանցման հետ կապված աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 29
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation