ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262, այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-րդ հոդվածով.
«Հոդված 34.1. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|