Գլխավոր տեղեկություն
Номер
N 304-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.03.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2021
Дата вступления в силу
07.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 304-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

     

Նախագծով առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների սահմանադրական իրավունքի իրացման ընթացակարգի համատեքստում:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 113-րդ հոդվածի, ինչպես նաև օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խմբակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:

Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ խմբակցության կանոնադրությամբ սահմանվում է խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենքը, սահմանադրաիրավական նորմերին համապատասխան, սահմանել է խմբակցությունների կողմից այդ իրավունքը սեփական հայեցողությամբ, իրենց իսկ որոշմամբ իրացնելու հնարավորություն՝ որպես լրացուցիչ երաշխիք նախատեսելով նաև գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը յուրաքանչյուր խմբակցության կանոնադրությամբ սահմանելու հնարավորություն: Հետևաբար, քննիչ հանձնաժողովի կողմից նման առաջարկով խմբակցություններին դիմելը չի բխում խմբակցությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցապնդմամբ դիմելու իրավունքը սեփական նախաձեռնությամբ իրացնելու հնարավորությունից: Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ քննիչ հանձնաժողովների կազմավորման՝ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված կարգի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է ներկայացված լինեն քննիչ հանձնաժողովների կազմում, ուստի խմբակցությունը, մասնակցելով քննիչ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, կարող է սեփական հայեցողությամբ, առանց քննիչ հանձնաժողովի առաջարկի գրավոր հարցապնդումներով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին: Ավելին, կարծում ենք՝ առաջարկվող կարգավորումն այս առումով խնդրահարույց է նաև նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված ակնկալվող արդյունքի ապահովման տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ օրենքով խմբակցությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելն իրավունք է, որն իրացվում է սեփական հայեցողությամբ, հետևաբար քննիչ հանձնաժողովի առաջարկի հիման վրա խմբակցությունների կողմից հարցապնդմամբ դիմելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշում ընդունելը պարտադիր չի լինելու:

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի կողմից հանձնաժողով հրավիրված Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություններ չտալու դեպքում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամի պաշտոնավարման հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշում ընդունելու առաջարկ խմբակցություններին ներկայացնելու վերաբերյալ՝ նախագծով նախատեսվող կարգավորմանը, ապա հարկ է նշել, որ օրենքի 121-րդ հոդվածի 11-րդ մասի վերլուծությունից բխում է, որ խմբակցությունները կարող են առաջարկել ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշում միայն հարցապնդման քննարկման արդյունքով, ուստի, անհրաժեշտության դեպքում, նման որոշում ընդունելու հնարավորությունը ևս խնդրահարույց է:

Հարկ է նշել նաև, որ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերն ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը:

Մինչդեռ նախագծով նախատեսվող կարգավորման արդյունքում, միևնույն է, բաց է մնում այն պաշտոնատար անձանց չներկայանալու և բացատրություն չտալու իրավական հետևանքի հարցը, ովքեր թեև ունեն նման պարտականություն, սակայն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ։