Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.01.2021
Дата вступления в силу
23.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2021 թվականի N 31-Ա

 

ԳԱԳԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի (անձնագիր` AM0205564) միջոցներով Վրաստանից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Մելբրուսի Մխիթարյանի (անձնագիր՝ AT0359977) կողմից ձեռք բերված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաների (1988 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ GESA3L05805 և 1999 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 0014753, յուրաքանչյուրը 1,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, «Հյուսիսային» մաքսատուն-վարչություն) ներմուծման և Արցախի Հանրապետությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. Գագիկ Մխիթարյանին` նշված ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 22

Երևան