Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.01.2021
Дата вступления в силу
26.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2021 թվականի N 47-Ա

 

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» բարեգործական կազմակերպության կողմից որպես օժանդակություն՝ Գորիսի սրտաբանական կենտրոնի համար նախատեսված, «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված դեղորայքի (12 տեղ, 316 կգ ընդհանուր քաշով, 25,432.20 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 540 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան