Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2021
Дата вступления в силу
22.01.2021

       

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

21 հունվարի 2021 թվականի N 74-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 796-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 11-13-րդ կետերով.

          

«

11.

6006220000

 

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ, բամբակե մանվածքից, ներկած

Ներկած, տրիկոտաժե կտոր՝ 100% բամբակ, ներկված, գործված ոչ հիմնահյուսվածքով, մեքենայագործ (հագուստ կարելու համար)

կգ

10 000

Թուրքիա, Չինաստան

35 000 000

12.

5112308001

 

Կտոր` բրդյա և քիմիական մանրաթելերի խարնուրդով, ներկած

Գործվածքներ սանրային մանման բրդյա մանվածքից կամ կենդանիների բարակ մազի սանրային մանման մանվածքից`

200 գ/մ2-ից ավելի, բայց 375 գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ

մ2

50 000

Չինաստան

200 000 000

13.

5111190000

 

Բրդյա գործվածք

Գործվածքներ ապարատային մանման բրդյա մանվածքից` 67% բուրդ, 33% պ/է` նախատեսված կոստյումների համար

մ2

10 000

Չինաստան

60 000 000

»:

        

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «934 080 000» թիվը փոխարինել «1 229 080 000» թվով։

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան