Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-500-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.113
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.01.2003
Дата вступления в силу
06.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 5-րդ հոդվածով նախատեսված «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկի`

ա) 213-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 216-րդ կետի 5-րդ սյունակից հանել «մասնավորեցնել առանձին օրենքով» բառերը.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկը 62402 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով`

 

62422

«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՊՓԲԸ քաղ. Երևան, Ֆուչիկի 30

62423

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ քաղ. Երևան, Աջափնյակ, Մարգարյան 6
 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 28 
Երևան
ՀՕ-500-Ն