Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-497-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.02.2003-01.07.2010)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.69
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2003
Дата вступления в силу
01.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2000 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) տեքստում «իրավաբանական անձ» և «անհատ ձեռնարկատեր» բառակապակցությունները և դրանց հոլովված ձևերի բոլոր զուգորդումները, ինչպես նաև «իրավաբանական անձինք» և «անհատ ձեռնարկատերեր» բառակապակցությունները և դրանց հոլովված ձևերի բոլոր զուգորդումները համապատասխանաբար փոխարինել «անձ» և «անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ`

1) հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և շփոթելու աստիճան նման է այդ նշանին, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտագործումն իրականացվում է`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.

բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդպիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ շփոթելու աստիճան դրա նմանակումը:»:

2) հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել գերատեսչություն` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը» բառերը փոխարինել «Փորձաքննության ցանկացած որոշմանը» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում դիմել դատարան:».

3) 5-րդ կետի «օրենքի 8 հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 3-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «տնտեսական ընկերակցության» բառերից հետո լրացնել «, իրավաբանական անձանց միության կամ օրենքով սահմանված կարգով` անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ` միության)» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «որը պարունակում է տնտեսական ընկերակցության անվանումը, կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու լիազորված իրավաբանական անձի անվանումը» բառերը փոխարինել «միության կամ կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված իրավաբանական անձի անվանումը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի`

1) «օրենքի 3 և 11 հոդվածներով» բառերը փոխարինել «11-րդ հոդվածով» բառերով.

2) «օգտագործվել է անբարեխիղճ, մասնավորապես Փարիզյան կոնվենցիայի 6 septies հոդվածի համաձայն» բառերը փոխարինել «Փարիզյան կոնվենցիայի 6սեփթիս հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, եթե ապրանքային նշանի սեփականատերը չի ստացել տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք.».

2) 2-րդ կետի «բացառությամբ «դ» ենթակետում նշվածի» բառերը փոխարինել «բացառությամբ «գ» և «դ» ենթակետերում նշված դեպքերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 41-րդ`

1) հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ապրանքային նշաններում տեղանունն օգտագործվում է միայն նշանի գերիշխող մաս համարվող որևէ բառային նշանի (առևտրային անվանման) զուգակցմամբ:».

2) հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այս դեպքում, եթե տեղանվամբ նշված ապրանքը որևէ սուբյեկտի կողմից լրացուցիչ վերամշակվում կամ նորից փաթեթավորվում է տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս, ապա դա տնտեսական շրջանառության մեջ է մտցվում` վերամշակման կամ նորից փաթեթավորման վայրի և տվյալ սուբյեկտի անվանման պարտադիր նշմամբ: Հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից:».

3) հոդվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) հոդվածի 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի մտավոր սեփականության իրավունքների առևտրի ասպեկտների մասին (ԹՐԻՓՍ) համաձայնագրի կիրառման թվականը:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը չի տարածվում աշխարհագրական օբյեկտում գտնվող այն սուբյեկտների վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ունեն տեղանվան օգտագործմամբ գրանցված ապրանքային նշաններ:

Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-497-Ն