ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 173-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) N 1 հավելվածի 1-ին կետում «700» թիվը փոխարինել «190» թվով.
2) N 4 հավելվածի 5-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով, իսկ «623» թիվը փոխարինել «1631» թվով.
3) N 5 հավելվածի՝
ա. 1-ին կետում «116» թիվը փոխարինել «90» թվով,
բ. 2-րդ կետում «129» թիվը փոխարինել «98» թվով,
գ. 3-րդ կետում «124» թիվը փոխարինել «96» թվով,
դ. 4-րդ կետում «180» թիվը փոխարինել «142» թվով,
ե. 5-րդ կետում «133» թիվը փոխարինել «112» թվով,
զ. 6-րդ կետում «133» թիվը փոխարինել «100» թվով,
է. 7-րդ կետում «159» թիվը փոխարինել «132» թվով,
ը. 8-րդ կետում «138» թիվը փոխարինել «113» թվով,
թ. 9-րդ կետում «87» թիվը փոխարինել «75» թվով,
ժ. 10-րդ կետում «108» թիվը փոխարինել «88» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|