ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2005 թվականի N 253-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում Լ. Խաչատրյանի և Ա. Բադալյանի փոխարեն ընդգրկել Գ. Ղարիբջանյանին և Հ. Սիմոնյանին: Այդ կապակցությամբ «Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)», իսկ «Ա. Բադալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի երկրների բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար)» բառերը` «Հ. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի երկրների բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (պատասխանատու քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|