ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Լ. Խաչատրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Ստեփանյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Աթալյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ |
Մ. Ջորգնցյան | - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ (սահմանային կոմիսար) |
Հ. Թորոսյան | - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ե. Թարվերդյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային գործի զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ |
Ա. Հովսեփյան | - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեություն համակարգող նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Առուստամյան | - «Քաղաքաշինության գիտահետազոտական նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի տնօրեն |
Գ. Հայրապետյան | - Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար |
Գ. Համբարձումյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության երրորդ քարտուղար (հանձնաժողովի քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|