Գլխավոր տեղեկություն
Номер
N 763
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.01.2021-15.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.11.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2000
Дата вступления в силу
17.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2000 թվականի N 763

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը՝

 

Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
 Ա. Մարալչյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
 Վ. Հունանյան  - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
 Ա. Ավագյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
 Ա. Գիլոյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Թ.Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
 Կ. Գասպարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
 Ա. Բաղդադյան  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ
 Ռ. Սահակյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ
 Ս. Ավետիսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Ա. Առաքելյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ
Գ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ
Ա. Բալդրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ
Ա. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ
Բ. Նազարյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ
Ռ. Մինասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ
Ա.Հարությունյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար)

(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա, խմբ. 13.04.06 N 247-Ա, 16.04.09 N 308-Ա, լրաց. 26.05.09 N 431-Ա, փոփ. 16.09.10 N 752-Ա, 05.04.11 N 289-Ա, 29.12.11 N 1303-Ա, խմբ. 28.10.14 N 1049-Ա, 12.05.17 N 426-Ա, 15.01.21 N 24-Ա)

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2000 թ. նոյեմբերի 16
Երևան