Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2021
Дата вступления в силу
27.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2021 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ ենթակետով`

«24) ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգում՝ ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը վերականգնելու, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նպատակով իրականացվող նորոգման աշխատանքներ։».

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետը «ներքին հարդարման» բառերից հետո լրացնել «, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման,» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) N 1 ցանկի՝

ա. 1-ին կետը «ընթացիկ նորոգման» բառերից հետո լրացնել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման,» բառերով,

բ. 2-րդ կետը «ներքին հարդարման» բառերից հետո լրացնել «,ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «ընթացիկ նորոգման» բառերը փոխարինել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

դ. 2-րդ բաժնի վերնագիրը «ԸՆԹԱՑԻԿ» բառից հետո լրացնել «,ՄԻՋԻՆ» բառով, իսկ «ՆՈՐՈԳՄԱՆ» բառից հետո՝ «, ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ» բառերով,

ե. 5-րդ կետը «Ընթացիկ նորոգման» բառերից հետո լրացնել «, միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով, իսկ «որակը» բառից հետո՝ «, ավտոմոբիլային ճանապարհների դեպքում պահպանում են ճանապարհային պատվածքը հետագա քայքայումից,» բառերով,

զ. 7-րդ կետը «նորոգման,» բառից հետո լրացնել «միջին նորոգման, ընթացիկ պահպանման» բառերով,

է. 7-րդ կետի 11-րդ ենթակետը «ճանապարհներ» բառից հետո լրացնել «համայնքների փողոցներ» բառերով,

ը. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ՝

«ա. սողանքների հետևանքով առաջացած նստվածքների վերականգնում՝ լրացման, հարթեցման և պնդեցման միջոցով՝ ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով,

բ. թափվածքների, փլուզումների մաքրում,»,

թ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերությունը «խրամուղիների» բառից հետո լրացնել «, հեղեղատարերի» բառով,

ժ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժա» պարբերությունում «նշագծման» բառը փոխարինել «գծանշման» բառով,

ի. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժդ» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«ժդ. ծածկի վերին շերտի մաշված և քայքայված հատվածների վերականգնում, անհրաժեշտության դեպքում նորոգվող հատվածի փոսային նորոգում, ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, առանձին հատվածների պատվածքի քայքայված տեղամասերի փոխարինում՝ նորոգվող ճանապարհահատվածի մակերեսի ոչ ավելի, քան 3 % -ի չափով․»,

իա. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժե» պարբերությունում «սույն ցանկի 7-րդ կետի 10-րդ ենթակետի «գ»-«զ» պարբերություններով սահմանված ծավալներով» բառերը փոխարինել «,այդ թվում՝ վնասված հատային էլեմենտների փոխում, հենարանների ճաքերի փակում, հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում, առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում» բառերով,

իբ. 7-րդ կետի 11-րդ ենթակետի «ժզ» կետը ճանաչել ուժը կորցրած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

        

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

25.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան