Գլխավոր տեղեկություն
Номер
N 831-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2020
Дата вступления в силу
24.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2020 թվականի N 831-Ա

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541- Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի N ՀՕ-267-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 23-ի N 831-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N ՀՕ-267-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Նախադպրոցական ուսումնական հաստա-տության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ

2.

«Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 6-րդ կետ

3

«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, 3-րդ մաս և 23-րդ հոդված, 1-ին մաս, 3-րդ կետ

4

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. հունվարի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված, 2-րդ մաս և 23-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ կետ

5

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի
N 808-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված, 6-րդ մաս

6

«Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. փետրվարի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 9-րդ կետ

7.

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը և չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. փետրվարի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ և 28-րդ հոդված, 4-րդ մաս

8.

«Առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները և նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թ. փետրվարի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 8-րդ կետ

9.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, 1-ին մաս, 4-րդ կետ

(հավելվածը փոփ. 24.02.21 N 164-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2021, N 164-Ա 25.02.2021, N 831-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան