Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-489-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2003-01.01.2009)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.8
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2002
Дата вступления в силу
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-212, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ և գույքն ու եկամուտները հայտարարագրող են (այսուհետ` հայտարարատու)`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն քաղաքական, հայեցողական, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, կենտրոնական բանկի խորհրդի անդամները, խորհրդի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.

գ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները և աշխատակազմի ղեկավարը.

դ) Հայաստանի Հանրապետության դատավորները.

ե) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները.

զ) Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային գործադիր մարմինների, ոստիկանության պաշտոնատար անձինք.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները.

ը) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.

թ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված մշտական հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները:

2. Հայտարարատու են նաև սույն հոդվածի առաջին մասում նշված հայտարարատուներին փոխկապակցված անձինք:

Սույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են`

ա) հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները).

բ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում` համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) և եղբայրը (եղբայրները).

գ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում` համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը (զավակները) և համատեղ ապրող ծնողը (ծնողները):»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) դրամական միջոցները, այդ թվում` բանկերում կամ ֆինանսավարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում եղած գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).».

2) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարատուները և նրանց փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են անձամբ կամ ուղարկում են պատվիրված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորած մարմնի)` ղեկավար աշխատողի հաշվառման (գրանցման) վայրի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային լիազորած մարմին): Լիազորած մարմնի սահմանած դեպքերում հայտարարատուները հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են լիազորած մարմին: Հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու օր է համարվում պատվիրված նամակը փոստային բաժանմունք մուտք անելու օրը:».

2) երրորդ մասի «փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 15-ը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա եռամսյա ժամկետում կազմում է հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքներ (այսուհետ` տեղեկանք)` մամուլում հրապարակման համար:

2. Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:

3. Տեղեկանքում չեն նշվում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները.

բ) հայտարարատուի բնակության հասցեի, հեռախոսի և անհատական կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկությունները.

գ) հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները.

դ) բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները:

4. Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին վերջիններիս ներկայացրած անվանական հայտերի հիման վրա` հայտերն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

6. Տեղեկանքի տրամադրման կարգը սահմանում է լիազորած մարմինը` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում:

7. Տեղեկանքը նույնությամբ ենթակա է հրապարակման` տեղեկանքն ստացած մամուլի միջոցում` ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

8. Տեղեկանքը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

9. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքները կարող է տեղադրել «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի համապատասխան էջում:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) երրորդ մասի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը.

2) հինգերորդ մասի առաջին պարբերությունը «լիազորած մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «դ» կետի «6-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետներում տրամադրում հրապարակողին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հրապարակայնությունը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ մասերով.

«4. Օրենքով սահմանված գույքի և եկամուտների 2002 թվականի հայտարարագիր են ներկայացնում`

ա) մինչև 2003 թվականի հունվարի 1-ը օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնողները և նրանց փոխկապակցված անձինք.

բ) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնողները և նրանց փոխկապակցված անձինք:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հայտարարատու համարվող անձինք օրենքով սահմանված գույքի և եկամուտների 2002 թվականի հայտարարագրերը ներկայացնում են մինչև 2003 թվականի մարտի 15-ը, ընդ որում, հայտարարագրման ենթակա են`

ա) գույքը` 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

բ) 2002 թվականի ընթացքում գույքի հետ կապված օրենքով սահմանված գործառնությունները.

գ) 2002 թվականի ընթացքում ստացված եկամուտները:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 30
      Երևան
    ՀՕ-489-Ն