Գլխավոր տեղեկություն
Номер
N 1717-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2020
Дата вступления в силу
27.10.2020

 

26.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2020 թվականի N 1717-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 14-րդ մասի «ա» կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 12-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից ընդունել 37,488.0 հազ. դրամի չափով նվիրաբերություն՝ COVID-19 համավարակին արձագանքման շրջանակներում խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 7-օրյա ժամկետում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.

2) ապահովել նվիրաբերության պայմանագրով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 37,488.0 հազ. դրամն ուղղվելու է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թվականի տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թվականը ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1717-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2020, N 2204-Ն 24.02.2021, N 1717-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան