Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2021
Дата вступления в силу
19.01.2021

18.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2021 թվականի N 30-Ա

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետերը՝

Հաստատել իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

18.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

 հունվարի 18-ի N 30-Ա որոշման

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Վերջնաժամկետը

Պատասխանատու մարմինը
/համակատարող մարմինը

1.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը

ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ

Վերաբերելի իրավական ակտերի վերլուծության, համադրման և խնդիրների վերհանման արդյունքում մշակել իրավական փոփոխությունների ամփոփ նախագիծ՝ հիմնված միջազգային առաջատար փորձի և առկա միջազգային չափանիշների վրա: Մշակված իրավական ակտերով ապահովել իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման գործուն մեխանիզմներ:

2021 թ.

մարտի առաջին տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

2.

«Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36-Ն հրամանն ուժը

կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում

Օրենսդրական փոփոխությունների համատեքստում փոփոխել նաև իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը:

2021 թ.

հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

3.

«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ

իրական շահառուների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալների օրենքով սահմանում

2021 թ.

հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

4.

Իրական շահառուների առնչությամբ փոփոխված օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների իրականացում

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքից բխող փոփոխությունների, հայտարարագրերի ներկայացման, լրացման կարգերի, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու դեպքում առաջացող պատասխանատվության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում

2021 թ.

սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

5.

Իրական շահառուների գրանցամատյանի էլեկտրոնային ծրագրային ապահովման գործարկում

իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ներդրում

2021 թ.

հոկտեմբերի առաջին տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

6.

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրերի ներկայացում

ընդունված իրավական ակտերի հիման վրա հանրային ծառայությունների կարգավորող ոլորտում տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության ապահովում

2021 թ.

դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (համաձայնությամբ)

7.

ՀՀ տարածքում գրանցված բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացում

Ապահովել օրենսդրական և տեխնիկական անհրաժեշտ միջոցները, որոնք հնարավորություն կտան բացահայտել իրավաբանական անձանց իրական շահառուներին:

2022 թ.

դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի

մարմիններ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան