Գլխավոր տեղեկություն
Номер
N 605-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.04/46(1601) Հոդ.522
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2020
Дата вступления в силу
05.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 605-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ եկամուտները և ծախսերն ավելացնելով 19,894.1 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` 30,980.0 հազ. դրամ գումարի չափով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագիր` «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման հավելվածի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 689-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1033-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «արտաբյուջետային միջոցներից» բառերը փոխարինել «պետական բյուջեի միջոցներից» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 27

Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

 Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

 

 Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 605-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2020, N 2204-Ն 24.02.2021, N 605-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան