Գլխավոր տեղեկություն
Номер
N 483-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.01.2021-12.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.08/36(1591) Հոդ.406
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2020
Дата вступления в силу
18.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 483-Ն

 

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) «պետական գրանցման ամսաթիվը՝ 23.08.2005 թ., համարը՝ 85.210.01718, վկայականը՝ 03 Ա 068495, գտնվելու հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Արզական»:

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։

3․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

4․ Սահմանել, որ՝

1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվում անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ինչպես նաև շարժական գույքը.

2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(4-րդ կետը խմբ. 14.01.21 N 43-Ն)

5․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:

6․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա օրենքով սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցումը։

7․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 366-Ն որոշումը։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 6

Երևան

      

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 483-Ն որոշման

     

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

(հավելվածն ուժը կորցրել է 14.01.21 N 43-Ն)

   

      

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 483-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Շինության անվանումը

Մակերեսը

Հասցեն

Շահագործման տարեթիվը

Հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1.

Մասնաշենք 1

982.3 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

28 257 354

2.

Մասնաշենք 2

1004.6 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

28 218 908

3.

Քոթեջային 1

88.3 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

2 016 291

4.

Քոթեջային 2

79.5 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

1 992 284

5.

Էլ. ենթակայան

10.5 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

588 184

6.

Կաթսայատուն

67.8 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

3 541 230

7.

Զուգարան

15.4 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

487 933

8.

Բաղնիք

21.2 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

720 551

9.

Ջրավազան

30.2 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

380 520

10.

Զուգարան

9.5 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

328 361

11.

Հարթակ

853.6 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

537 768

12.

Պարիսպ

63.9 քառ. մ,

110.4 խոր. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

306 029

13.

Ծածկ

47.9 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1981 թ.

30 177

14.

Ծածկ

3.4 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1981 թ.

2142

15.

Ծածկ

7.6 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1981 թ.

4788

16.

Ծածկ

22.2 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1981 թ.

13 986

17.

Ծածկ

6.7 քառ. մ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1981 թ.

4221

18.

Հողամաս

2 հա

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան

1980 թ.

660 000

 

Ընդամենը

 

 

 

68 090 727

(հավելվածը խմբ. 14.01.21 N 43-Ն)

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան