Գլխավոր տեղեկություն
Номер
N 777-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.2020-30.09.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2020
Дата вступления в силу
08.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2020 թվականի N 777-Ա

 

«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-167-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 7-ի N 777-Ա

որոշման

 

 «ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Նավագնացության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-167-Ն ՀՀ օրենք, «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված

(հավելվածը փոփ. 30.12.20 N 1454-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան