ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-419-Ն) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անհատական ծածկագիրը» բառերը, 12-րդ հոդվածի 4-րդ մասի «անհատական ծածկագրերը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» և «սոցիալական ապահովության քարտերի համարները» բառերով:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. հոկտեմբերի 8 Երևան ՀՕ-2-Ն |