ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղետի գոտու վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-95, այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածում՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «և դրա» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|