Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
15.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.02.2021
Дата вступления в силу
16.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

15 փետրվարի 2021 թվականի N 120-Ա

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վալիռով» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01007901) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի ձեռքբերում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սոֆադ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00019746) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Նոր գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Թումո Սևանի, Կապանի և Արենիի կենտրոնների հատակների պոլիուրեթանային ծածկույթով պատում՝ 2,478,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Բեսթ փրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 105,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

      

2021 թ. փետրվարի 15

Երևան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան