Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-508-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.02.2003-29.02.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.121
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.01.2003
Дата вступления в силу
15.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 32-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ հաշվետու թողարկողների համար սահմանել հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման պարտադիր պահանջներ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ձևերի և եղանակների լրացուցիչ պահանջներ:».

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կազմել և վարել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթեր և հաշվառման գրանցամատյաններ, կատարել գույքագրումներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:»:

 

Հոդված 4. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 28
Երևան
ՀՕ-508-Ն