Գլխավոր տեղեկություն
Номер
N 875-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2020-13.03.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.12.2020
Дата вступления в силу
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 875-Ա

 

«ՀԱՅ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող` 125,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայ դպրոց» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 875-Ա

որոշման

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթական պետական համակարգի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին դպրոցական և նախադպրոցական գույքի տրամադրում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամ (Armenia School Foundation – USA,) իրավաբանական հասցեն՝
ք․ Գլենդել, Սան ֆերնանդո փողոց 3628, Կալիֆորնիա, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայ դպրոց» հիմնադրամ (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Բաղրամյան 17, գործունեության հասցեն` քաղ. Երևան, Վերին անտառային փողոց, 127/2 շենք, բն. 6, ՀՎՀՀ` 02566785)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Արցախի Հանրապետության շրջաններում՝ կրթության բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

Ներկայացվող ծրագրի համար բյուջեն կազմում է 125,000,000 դրամ։
Առաջին փուլում` 2021 թվականի հունվար – 2022 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում (հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում) արժեքը կազմում է 44,000,000 դրամ:
Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվար - 2023 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում, /գույքի արտադրություն, բաշխում / ծրագրի արժեքը կազմում է 22,000,000 դրամ:
Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվար - 2025 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում / հումքի գնում, գույքի արտադրություն, բաշխում / ծրագրի արժեքը կազմում է 44,000,000 դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը` 15,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպական ծախսերին:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ և ԱՀ հանրակրթական համակարգի դպրոցները և նախադպրոցական հաստատությունները: Սույն ծրագրով նախատեսվում է գույքով ապահովել շուրջ 100 դպրոց և մանկապարտեզ: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները կընտրվեն «Հայ դպրոց» հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում` ելնելով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարիքավորության աստիճանից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հունվարի 10-ից 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայ դպրոց» հիմնադրամի ծրագրի տևողությունը կազմում է հինգ տարի:
Հիմնադրամի ‎ֆոնդը ներկայացվող ծրագրի համար կազմում է՝ 125,000,000 դրամ:
Ծրագրով նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական գույքի պատրաստում.
2500 միավոր (1 միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռներ
300 հատ ուսուցչական սեղաններ
300 հատ ուսուցչական աթոռներ
300 հատ գրատախտակներ
180 հատ դպրոցական գրապահարաններ
100 միավոր (1 միավորը` 1 նախադպրոցական սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան-աթոռներ
70 հատ (8 տեղանոց) նախադպրոցական պահարաններ
250 հատ (8 տեղանոց) դպրոցական կախիչներ
Ծրագրի առաջին փուլում` 2021 թվականի հունվար – 2022 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում, 10,000,000 դրամ նախատեսվում է հումքի` MDF-ի, մետաղյա պրո‎‎ֆիլների, ներկի, գամերի և այլնի գնման համար, 31,500,000 դրամ գույքի պատրաստման համար /կապալառուների հետ պայմանագրեր/: Գույքը արտադրվելու է հայաստանյան կապալառու ձեռնարկությունների միջոցով:
Ծրագրի երկրորդ փուլում` 2023 թվականի հունվար – 2023 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում, 22,000,000 դրամ նախատեսվում է գույքի պատրաստման համար /կապալառուների հետ պայմանագրեր/: Գույքը արտադրվելու է տեղի կապալառու ձեռնարկությունների միջոցով:
Ծրագրի երրորդ փուլում` 2024 թվականի հունվար – 2025 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածում, 10,000,000 դրամ նախատեսվում է հումքի` MDF-ի, մետաղյա պրո‎‎ֆիլների, ներկի, գամերի և այլի գնման համար, 31,500,000 դրամ գույքի պատրաստման համար /կապալառուների հետ պայմանագրեր/: Գույքը արտադրվելու է հայաստանյան կապալառու ձեռնարկությունների միջոցով:
Ծրագրի ընդհանուր արժեքից 5,000,000 դրամ նախատեսվում է գույքի տեղափոխումն ու բաշխումը իրականացնելու համար (բեռնատար մեքենաների վարձավճար, վառելանյութ):
Ծրագրի ընդհանուր արժեքից` 15,000,000 դրամ կտրամադրվի կազմակերպական ծախսերին:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ փայտյա հումքի ձեռքբերում՝ MDF –ի ձեռքբերում՝ 12,500,000 դրամ
2․ մետաղյա պրոֆիլների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ
3․ ներկի, գամերի և այլնի ձեռքբերում՝ 1,500,000 դրամ
4․ պայմանագրերի կնքում` գույք պատրաստող կապալառու ձեռնարկությունների հետ` 85,000,000 դրամի չափով՝ գույքի հետևյալ միավորների համար
4․1 2500 միավոր (1միավորը` 1 դպրոցական սեղան և 2 աթոռ) դպրոցական սեղան-աթոռներ: Յուրաքանչյուր միավորի համար` 22,500 դրամ:
4․2 300 հատ ուսուցչական սեղան: Յուրաքանչյուրի համար` 16,350 դրամ։
4․3 300 հատ ուսուցչական աթոռ: Յուրաքանչյուրի համար` 10,200 դրամ։
4․4 300 հատ գրատախտակ: Յուրաքանչյուրի համար` 16,850 դրամ:
4․5 180 հատ դպրոցական գրապահարան: Յուրաքանչյուրի համար` 45,000 դրամ:
4․6 100 միավոր (1 միավորը` 1 սեղան և 4 աթոռ) նախադպրոցական սեղան-աթոռներ: Յուրաքանչյուրի համար` 36,520 դրամ :
4․7 70 հատ նախադպրոցական պահարան (8 տեղանոց): Յուրաքանչյուրի համար` 20,400 դրամ :
4.8 250 հատ դպրոցական կախիչ ( 8 տեղանոց ): Յուրաքանչյուրի համար` 10,200 դրամ:
5․ գրասենյակի վարձակալության ծախսեր՝ 2,150,000 դրամ
6․ կապի և հաղորդակցության ծախսեր՝ 425,000 դրամ
7․ գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում)՝ 125,000 դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքից 5,000,000 դրամ նախատեսվում է գույքի տեղափոխումն ու բաշխումը իրականացնելու համար (բեռնատար մեքենաների վարձավճար, վառելանյութ) :

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական գումարը նախատեսվում է ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը, որը կազմում է 15,000,000 դրամ: Այս գումարը, ըստ կազմված նախահաշվի, պետք է օգտագործվի հետևյալ ծախսերի համար.
- աշխատակազմի վարձատրություն (ներառյալ օրենքով սահմանված հարկերի վճարումներ) - 11,550,000 դրամ
- գրասենյակի վարձակալության ծախսեր - 2,150,000 դրամ
- ՀՀ մարզեր և ԱՀ գործուղման ծախսեր - 750,000 դրամ
- կապի և հաղորդակցության ծախսեր - 425,000 դրամ
- գովազդային աշխատանք (ցուցատախտակների պատրաստում) -125,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ինչպես նաև մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերահսկողությունը իրականացվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ