Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
28.12.2020
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 29-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 64-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 09-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 64-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Ձև 1-փոստ (ամսական)» բառերը փոխարինել «Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան)» բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

3. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 28-ի

N 29-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

 թիվ 64-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21150

1. Փոստային և սուրհանդակային ծառայություններ

 

(ամսական)

 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Հասույթներ, ընդամենը, (առանց ԱԱՀ)

110

հազար
դրամ

 

 այդ թվում` փոստային ծառայությունից

110.1

-“-

 

 սուրհանդակային ծառայությունից

110.2

-“-

 

Ծախսեր, ընդամենը

120

-“-

 

 այդ թվում` փոստային ծառայությունից

120.1

-“-

 

 սուրհանդակային ծառայությունից

120.2

-“-

 

Այլ գործունեությունից ստացված հասույթներ

130

-“-

 

2. Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի

 

(ամսական)

Ցուցանիշի անվանումը

Տողի

համարը

Չափի

միավորը

Ընդամենը

այդ թվում`

Փոստային

Սուրհանդակային

Ա

Բ

Գ

1

2

3

Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ)

210

հազար դրամ

     

 այդ թվում`
ք. Երևան

210.1

-"-

     

Արագածոտն

210.2

-"-

     

Արարատ

210.3

-"-

     

Արմավիր

210.4

-"-

     

Գեղարքունիք

210.5

-"-

     

Լոռի

210.6

-"-

     

Կոտայք

210.7

-"-

     

Շիրակ

210.8

-"-

     

Սյունիք

210.9

-"-

     

Վայոց ձոր

210.10

-"-

     

Տավուշ

210.11

-"-

     

3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ

 

(եռամսյակային)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Նամակագրական թղթակցություններ, տպագիր հրատարակություններ, ծրարներ, ընդամենը

310

հազար հատ

 

 այդ թվում` ներհանրապետական

310.1

-“-

 

 միջազգային ելքային

310.2

-“-

 

 միջազգային մուտքային

310.3

-“-

 

Փոստային ծանրոցներ, ընդամենը

320

-“-

 

 այդ թվում` ներհանրապետական

320.1

-“-

 

 միջազգային ելքային

320.2

-“-

 

 միջազգային մուտքային

320.3

-“-

 

Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը

330

-“-

 

 այդ թվում` ներհանրապետական

330.1

-“-

 

 միջազգային ելքային

330.2

-“-

 

 միջազգային մուտքային

330.3

-“-

 

 

4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ

 

(տարեկան)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

410

մարդ

 

Սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

420

-“-

 

Ղեկավար

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

«_ _»______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 28-ի

N 29-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

 թիվ 64-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից`

1) Փոստային և սուրհանդակային ծառայություններ (ամսական) (բաժին 1)

2) Փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի (ամսական) (բաժին 2)

3) Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային) (բաժին 3)

4) Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան) (բաժին 4):

7. 1-ին բաժնի 110 տողում արտացոլվում են փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի համապատասխան ամսվա համար: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով: Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր: Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը կարող են մատուցել և փոստային, և սուրհանդակային ծառայություններ: Փոստային կապի ծառայությունը գործունեության տեսակ է փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով: Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:

 8. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:

 9. 2-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային գործունեությունից ստացված հասույթներն բաշխված ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի: Այս բաժնում 1 սյունակից ավելի սյունակում հասույթներ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք գործունեություն են իրականացնում մեկից ավելի մարզերում կամ ք. Երևանում:

 10. 3-րդ բաժնում լրացվում են փոստային և սուրհանդակային առաքանիների ծավալները հազար հատերով համապատասխան եռամսյակի համար:

 11. Փոստային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների, իսկ 320 տողում` փոստային ծանրոցների ծավալները: Սուրհանդակային ծառայությունների մատուցման դեպքում 310 տողում լրացվում են առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների ծավալները, իսկ 330 տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների ծավալները:

 12. Ներհանրապետական առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:

 13. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:

 14. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային ծառայությունների մատուցման դեպքում նաև՝ տարանցիկով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:

 15. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրավունք ունեն սահմանելու առաքանիների առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:

16. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:

17. Սուրհանդակային առաքանին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների դասակարգվում է հետևյալ տեսակների`

1) ծրար՝ փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատիծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.

2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.

3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն՝ առանց ապրանքային արժեքի:

 18. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

19. Հաշվետվության 410 և 420 տողերում լրացվում են աշխատողների միջին տարեկան թվաքանակները (համապատասխանաբար փոստային և սուրհանդակային գործունեությամբ զբաղվող) (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: