ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 856-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 79,848,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2020 թվականի հոկտեմբերի 30‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 25-ի N 856-Ա որոշման |
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում ՀՀ գիտնականներին և գիտական խմբերին | ||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված): | ||||||||
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ) | ||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ՝ 02517115 | ||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող, ՀՀ Կառավարությանն առընթեր և այլ գերատեսչական պատկանելիություն ունեցող գիտական և կրթական հիմնարկներ: Բնագավառը՝ գիտություն և կրթություն | ||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79,848,000 դրամ Մեկ դրամաշնորհի գումարը կազմում է 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: | ||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ գիտական և կրթական հիմնարկներ, գիտնականներ: | ||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2021-01.04.2022 | ||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից ԳԿՀԱՀ կայքում, ՀՀ թերթերում, ՀՕՖ-ի ֆեյսբուկյան էջում տպագրված հայտարարության հիման վրա մրցույթի կազմակերպում: Մրցույթի հայտարարումից հետո մասնակիցները էլ. փոստով, անգլերեն լեզվով գրված իրենց գիտական աշխատանքները ուղարկում են Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմ. կոմիտեին (հետազոտական խորհրդին), որը համապատասխան մասնագիտությունների առաջատար գիտնականներին է ներկայացնում առաջադրված աշխատանքները: Համադրելով առաջատար տարբեր գիտնականների եզրակացությունները ներկայացված գիտական խմբերի աշխատանքների վերաբերյալ՝ հայտարարվում են մրցույթի հաղթողները: Դրամաշնորհի հաղթողները ճանաչվելուց հետո ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը պայմանագրեր է կնքում նրանց հետ և վերահսկում պայմանների կատարումը: Գիտական ծրագրերի իրականացման ժամանակ՝ ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովը տարին 2 անգամ այցեր է կատարում գիտական խմբեր, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Ծրագրի 1-ին փուլ՝ 01.01.2021 թ. – 30.09.2021 թ. Դրամաշնորհի առաջին կեսը տրվում է ապրիլ 2021 թ. գումարի երկրորդ կեսը՝ առաջին փուլի ավարտին /հոկտեմբեր, 2021 թ./: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 79 848 000 ՀՀ դրամ, որից 74 400 000 ՀՀ դրամ գումարը տրամադրվում է 31 գիտական խմբերին, որպես դրամաշնորհ, յուրաքանչյուրին՝ 2,400,000 դրամ, իսկ 5,448,000 դրամ գումարը հանդիսանում է կազմակերպական ծախս, որը ներառում է.
| ||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 1 600,000 դրամի չափով բնական գազի ձեռքբերման համար, պայմանագիր N 015.08.13.1511, կնքված 07.07.2013 թ․ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (Երևանի ԳԳՄ), պետական գրանցման վկայականի ներդիր 020-ով վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև: Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 700,000 դրամի չափով ջրամատակարարման համար, պայմանագիր N 07-0125-22, կնքված 04․05.2017 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև: Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 48,000 դրամի չափով ֆիքսված հեռախոսակապի ծառայության համար, պայմանագիր N 010957156 կնքված 28.11.06 թ․ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին անվանումը՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ) և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև: Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 1,000,000 դրամի չափով գրասենյակային պիտույքների ձեռքբերման համար, պայմանագիր կնքված 30.10.2020 թ․ «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև: | ||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,448,000 դրամ՝ ընդհանուր արժողության 6.8 %-ը:
| ||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ ԳԱԱ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: | ||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|