ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2021 թվականի N 85-Ա
«ՄԵՆՔ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից՝ «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամի հասցեով ուղարկված 17 հատ ավտոմատացված մահճակալների (2,550 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում,) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 5-ի N 85-Ա որոշման |
ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Հ/Հ |
Ստացող (շահառու) |
Քանակը |
Միավորի արժեքը |
Ընդհանուր արժեքը (եվրո) |
1. |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն |
10 |
150 |
1,500 |
2. |
ՀՀ Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
6 |
150 |
900 |
3. |
ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ |
1 |
150 |
150 |
Ընդամենը |
17 |
2,550 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|