Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.02.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.01.2021
Дата вступления в силу
26.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2021 թվականի N 41-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) բժշկական պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 189 տեղ, 3,406 կգ, 28,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 750 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) բժշկական պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 220 տեղ, 3,975 կգ, 32,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 950 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) հիգիենայի պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 28 տեղ, 106 կգ ընդհանուր քաշով, 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

4) հիգիենայի պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 14 տեղ, 166 կգ ընդհանուր քաշով, 480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 100 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

5) հիգիենայի պարագաներ ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 2,504.86 կգ ընդհանուր քաշով 18,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

(1-ին կետը փոփ. 19.02.21 N 128-Ա)

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2021, N 128-Ա 20.02.2021, N 41-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան