24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2165-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՏՈՀՄԱՅԻՆ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող 30.0 մլն դրամ վարկը համաֆինանսավորել 70 %-ով՝ 21.0 մլն դրամ գումարի չափով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակներում իրականացվող վարկավորում» միջոցառման գումարների հաշվին։
2. Համաֆինանսավորման տրամադրման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 416-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|