Գլխավոր տեղեկություն
Номер
N 1688-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.30/6(946) Հոդ.44
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2013
Дата вступления в силу
09.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1688-Ն

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի ինտերնետային կայքում տեղադրել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների մասին տեղեկատվություն և այն պարբերաբար թարմացնել:

(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն) 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1688-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի վրա:

2. Օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը ներմուծվում և արտահանվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշումների:

3. Ներմուծվող սննդամթերքի մակնշման մեջ «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր մակնշում (այսուհետ` օրգանական մակնշում) պարունակելու դեպքում` այն պետք է ուղեկցվի օրգանական սերտիֆիկատի և արտահանող երկրի վերջին իրավասու օրգանական սերտիֆիկացնող մարմնի կողմից տրամադրված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1688-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի բնօրինակներով: Արտահանող երկրի սերտիֆիկացնող մարմնի հայեցողությամբ՝ ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատում պահանջվող տեղեկատվությունը կարող է լրացվել սահմանված ձևից (կառուցվածքից) տարբերվող ձևաչափով:

4. Ներմուծվող` որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի ամբողջ տեղեկատվությունը պարունակող օրգանական սերտիֆիկատի բնօրինակով ուղեկցվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ենթարկում է փաստաթղթային ստուգման` մակնշման և բեռն ուղեկցող այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը համադրելով օրգանական սերտիֆիկատում պարունակվող տեղեկատվության հետ: Համապատասխանության դեպքում սահմանային հսկիչ կետի տեսուչը բեռն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի բնօրինակի ստորին հատվածում կատարում է «Բեռը համապատասխանում է փաստաթղթերին» գրառումը, նշում իր անունը, ազգանունը, ստորագրում և կնքում: Սահմանային հսկիչ կետի տեսուչը տրվող անասնաբուժական վկայականի կամ անվտանգության սերտիֆիկատի կամ բուսասանիտարական հավաստագրի «Արտադրանքի անվանումը» տողում նաև կատարում է նշում արտադրանքն օրգանական լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն) 

5. Օրգանական մակնշում պարունակող, սակայն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված սերտիֆիկատով պահանջվող ամբողջ տեղեկատվությունը չպարունակող սերտիֆիկատով, ինչպես նաև օրգանական սերտիֆիկատով չուղեկցվող սննդամթերքի խմբաքանակի ներմուծումն արգելվում է: Ներմուծումն արգելվում է նաև, երբ`

1) ներկայացված ուղեկցող օրգանական սերտիֆիկատը կեղծված է.

2) սերտիֆիկատում ներկայացված տվյալները չեն համապատասխանում սննդամթերքի պիտակում կամ մակնշման մեջ ներառված տեղեկատվությանը.

3) ներմուծված օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը «Բուսասանիտարիայի մասին» կամ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջների հետ:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որի ձևը հաստատում է տեսչական մարմինը:

(6-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

7. Բեռի առաջին ստացողը կամ տնօրինողը կամ նրա կողմից լիազորված անձը բնօրինակ սերտիֆիկատի ստորին մասում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գրառման և նշման կատարումից հետո Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ լրացնում է հետևյալ հայտարարությունը`

«Սույնով հայտարարում եմ, որ բեռի խմբաքանակն ստանում եմ նույնականացումն ապահովող բոլոր նշումների և համարների առկայությամբ, փակ ու անխափան փաթեթավորմամբ կամ բեռնարկղով, որոնք բացառում են պարունակվող օրգանական սննդամթերքի փոխարինումը:»՝ նշելով անունը, ազգանունը, ամսաթիվը, և ստորագրում:

(7-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

8. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում խմբաքանակը բեռի տիրոջ կողմից ենթակա է մակնշման՝ համապատասխան փոփոխությամբ որպես սովորական (ավանդական) սննդամթերք իրացման կամ «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով վերաարտահանման, օգտահանման կամ ոչնչացման:

9. Մակնշման փոփոխության, վերաարտահանման, օգտահանման կամ ոչնչացման հետ կապված բեռի զննման, փորձաքննության, պահման, մակնշման, փոխադրման և այլ ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:

10. Ներմուծված օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի վերափաթեթավորման, մակնշման փոփոխության, մշակման կամ վերամշակման արդյունքում ստացված շուկայահանվող նոր արտադրանքը պետք է ուղեկցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված օրգանական սերտիֆիկատով:

11. Արտահանվող՝ օրգանական մակնշում պարունակող սննդամթերքի խմբաքանակը պետք է ուղեկցվի ներմուծող երկրի պահանջներին համապատասխանող իրավասու օրգանական սերտիֆիկացնող մարմնի կողմից տրամադրված օրգանական սերտիֆիկատի բնօրինակով:

12. Արտահանվող՝ օրգանական մակնշում պարունակող սննդամթերքի խմբաքանակն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի բացակայության դեպքում սահմանային հսկիչ կետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշումներով հաստատված կարգերի համաձայն բեռն ուղեկցող համապատասխան փաստաթուղթ չի տրվում՝ մինչև օրգանական մակնշման փոփոխությունը:

13. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1688-Ն որոշման

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

1. Սերտիֆիկատը տրամադրող մարմինը

___________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

____________________________________

2. Ծագման երկիրը

________________________________

 

________________________________

3. Արտահանող երկիրը (եթե այն չի ներկրվում ծագման երկրից)

_____________________________________

 

_____________________________________

4. Ստացող երկիրը

____________________________________

 

____________________________________

5. Օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն արտադրողը

_____________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

______________________________________

______________________________________

6. Օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը սերտիֆիկացնող մարմինը

_____________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները,

_____________________________________

ում կողմից է հավատարմագրվել, հավատարմագրման

_____________________________________

վկայականի համարը)

7. Արտահանողը և ստացողը կամ ներկրողը՝

7.1. Արտահանողը

__________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

__________________________________

7.2. Ստացողը կամ ներկրողը

_________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

____________________________________

8. Սերտիֆիկացնող մարմնի կողմից բեռի խմբաքանակն արտադրողին կամ արտահանողին վերջին հսկողության արդյունքում տրված սերտիֆիկատի (սերտիֆիկատների) համարը (համարները), գործողության ժամկետը

______________________________________

______________________________________

9. Տեղեկատվություն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակի մասին (արտադրանքի առևտրային անվանումը, ԱՏԳ ԱԱ-ի (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի) ծածկագիրը, արտադրության և պիտանիության ժամկետները, խմբաքանակի նույնականացման նշանը կամ նույնականացման հնարավորությունն ապահովող տեղեկատվությունը, հայտարարագրվող խմբաքանակը, փաթեթավորումը, բեռնարկղի տեսակը և համարը)

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

10. Սերտիֆիկատը տրամադրող մարմնի հայտարարությունը, որով հավաստվում է, որ սերտիֆիկացնող մարմնի կողմից արտադրանքի տվյալ խմբաքանակն օրգանական ճանաչելու համար հիմք ընդունված ծագման երկրի իրավական ակտով (ակտերով) կամ ստանդարտով

__________________________________________________________________

(անվանումը, համարը, դրույթի համարը, հրապարակման աղբյուրը)

__________________________________________________________________

սահմանված թույլատրելի մշակումները, մեթոդներն ու օգտագործված նյութերը համարժեք են Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի CAC/GL-32-1999 կամ ԵՄ 834/2007 կանոնակարգով կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օրգանական ծրագիր USDA NOP 7 CFR 205 օրենքով կամ «Շվեյցարիայի օրգանական գյուղատնտեսության որոշում» (Swiss Օrganic Farming Ordinance) փաստաթղթով կամ «Կանադայի օրգանական արտադրության կանոնակարգ» և «Կանադայի օրգանական ստանդարտ» (Organic Products Regulation and Canadian Organic Standard) փաստաթղթերով կամ միջազգային այլ իրավական ակտով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն և 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշումներով սահմանված պահանջներին (նշել)։

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

11. Սերտիֆիկատը տրամադրող մարմինը հավատարմագրող կազմակերպության մասին տեղեկատվություն (անվանումը, Միջազգային հավատարմագրման ֆորումի (IAF) անդամ  հանդիսանալը) ____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

12. Սերտիֆիկատը տրամադրող մարմնի պատասխանատու անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը

_____________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

13. Սերտիֆիկատի տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կնիքը 

_________________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) 

 

Կ. Տ.

 

Սերտիֆիկատը պետք է լրացված լինի միջազգային ընդունված լեզվով, իսկ պարունակվող տեղեկատվությունը լինի ընթեռնելի և առանց ուղղումների:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 1688-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան