Գլխավոր տեղեկություն
Номер
N 1465-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.2020-01.12.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1353
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.2008
Дата вступления в силу
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.04.12 N 392-Ն, 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն, փոփ. 24.12.20 N 2150-Ն)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասի, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ և 30.2-րդ հոդվածի 3-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 15.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.04.12 N 392-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն, փոփ. 24.12.20 N 2150-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 05.04.12 N 392-Ն, 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար բացել բյուջետային տարանցիկ հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու, օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու պայմանագրային հիմունքներով ծառայության մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

(2-րդ կետը լրաց. 05.04.12 N 392-Ն, 19.12.13 N 1466-Ն, 23.06.16 N 640-Ն, փոփ. 24.12.20 N 2150-Ն)

3. Սահմանել, որ`

1) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.20 N 2150-Ն)

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնoրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

(3-րդ կետը փոփ. 24.12.20 N 2150-Ն)

4. Հաստատել գանձվող վճարի դիմաց սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(4-րդ կետը խմբ. 05.04.12 N 392-Ն, փոփ. 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն, լրաց., փոփ. 24.12.20 N 2150-Ն)

5. Սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում գործող ստորաբաժանումների կողմից::

(5-րդ կետը խմբ. 05.04.12 N 392-Ն, լրաց. 19.12.13 N 1466-Ն, 23.06.16 N 640-Ն, փոփ. 24.12.20 N 2150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն)

NN
ը/կ

Անձնագրային գործողության տեսակը

Վճարի
չափը
(դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագիր կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

2.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագիր կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը` 3-րդ աշխատանքային օրը

50000

3.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխարեն նոր անձնագիր կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը` 5-րդ աշխատանքային օրը

40000

4.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

5.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը

10000

6.

Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

40000

7.

Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը

20000

7.1.

Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տալը` 5-րդ աշխատանքային օրը

10000

8.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

9.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը

10000

10.

Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես

10000

11.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
(կենսաչափական տվյալներով) կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալը կամ փոխանակելը`
5-րդ աշխատանքային օրը

5000

12.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ
աշխատանքային օրը

5000

(հավելվածը խմբ. 14.01.10 N 21-Ն, 05.04.12 N 392-Ն, 19.12.13 N 1466-Ն, լրաց. 06.03.14 N 209-Ն, 23.06.16 N 640-Ն, 24.12.20 N 2150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման

 

Ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 23.06.16 N 640-Ն, խմբ. 24.12.20 N 2150-Ն)

____ ________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________ -ի, որը

գործում է ըստ _______________________ - ի, մի կողմից, և _____________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ (ընդգծել) տալու կամ փոխանակելու կապակցությամբ սեղմ ժամկետում աշխատանքներ կատարելու ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց:

(1.1-ին կետը լրաց. 23.06.16 N 640-Ն, փոփ. 24.12.20 N 2150-Ն)

1.2. Ծառայությունը մատուցվում է _______________ -րդ աշխատանքային օրը:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը (ընդգծել) տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման պահից:

(1.3-րդ կետը լրաց. 23.06.16 N 640-Ն)

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է _____________________ դրամ, որը ամբողջությամբ գանձված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

(3.1-ին կետը փոփ. 24.12.20 N 2150-Ն)

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը (ընդգծել) ստանալու, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

(4.2-րդ կետը լրաց. 23.06.16 N 640-Ն)

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

Պատվիրատու

__________________

__________________

__________________

__________________
(ստորագրությունը)

Կատարող

__________________

__________________

__________________

__________________
(ստորագրությունը)

(ձևը խմբ., փոփ., լրաց. 05.04.12 N 392-Ն, խմբ. 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն, խմբ., փոփ. 24.12.20 N 2150-Ն)

Ձև N 2

 

Պ Ա  Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 24.12.20 N 2150-Ն)

____ ________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________ -ի, որը

գործում է ըստ _______________________ - ի, մի կողմից, և _____________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց:

(1.1-ին կետը փոփ. 24.12.20 N 2150-Ն)

1.2. Ծառայությունը մատուցվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: Հետախուզվող անձանց տեղեկատվական բազայում ստուգումը ծառայության կողմից իրականացվում է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձի դիմելուց հետո անմիջապես:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու և անձնագիրը պատվիրատուին հանձնելու պահից:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Կատարողը պարտավոր է պատվիրատուի կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը չներկայացնելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ համապատասխան գործողություն կատարելու արգելք սահմանված լինելու դեպքում հրաժարվել ծառայություններ մատուցելուց, պայմանագիրը կնքելուց:

Պայմանագիրը կնքվում է պատվիրատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև անձի հետախուզման մեջ չգտնվելու դեպքում:

2.3. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է _____________________ դրամ, որը ամբողջությամբ գանձված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

(3.1-ին կետը փոփ. 24.12.20 N 2150-Ն)

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետը խախտելու համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրն ստանալու համար, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

Պատվիրատու

__________________

__________________

__________________

__________________
(ստորագրությունը)

Կատարող

__________________

__________________

__________________

__________________
(ստորագրությունը)

(ձևը լրաց. 19.12.13 N 1466-Ն, խմբ., փոփ. 24.12.20 N 2150-Ն) 

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 05.04.12 N 392-Ն, խմբ. 19.12.13 N 1466-Ն, լրաց. 23.06.16 N 640-Ն, խմբ., փոփ. 24.12.20 N 2150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան