Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-477-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2003-01.01.2013)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1371
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.12.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.12.2002
Дата вступления в силу
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը չի կարող պակաս լինել 30000 դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):

Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում), և այն հաշվանցվում է միայն հարկատուի՝ գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:

Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:

Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու մասին հարկային մարմիններին հայտարարություն (հաշվարկ, հայտարարագիր) ներկայացրած այն անհատ ձեռնարկատերերի վրա, ովքեր մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում են ներկայացրել պետական գրանցող մարմին՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-477-Ն