ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 59-Ա
ԱՍՏՂԻՆԵ ՊԱՍՈՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից՝ Աստղինե Պասոյանի հասցեով ուղարկված բեռի (19 տեղ, 6,936 կգ ընդհանուր քաշով, 8,550 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Աստղինե Պասոյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Անվանում |
Քանակ |
Արժեք |
Շահառու |
Վրան |
76 հատ |
7,600 եվրո |
Բանակային միավորումներ, տեղական ինքնակառավարման մարմիններին կցված կամավորական ջոկատներ |
Խաղալիք |
10 տուփ |
50 եվրո |
Տարհանված, փախստական կարիքավոր ընտանիքների երեխաներ |
Օգտագործված հագուստ |
90 միավոր |
900 եվրո |
Տարհանված, փախստական կարիքավոր ընտանիքների երեխաներ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |