Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2021-09.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.02.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.02.2021
Дата вступления в силу
02.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

1 փետրվարի 2021 թվականի N 62-Ա

    

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (388 տեղ, 8,223.5 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 1

Երևան

                   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 1-ի N 62-Ա

որոշման

     

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

       

Ապրանքի անվանումը

Քանակը ըստ չափի միավորի (արկղ)

Բրուտտո
քաշը (կգ)

Արժեքը ($)

Շահառուները

Տաք հագուստ օգտագործած

12 արկղ

2509.7

1162

● «Գեղեցիկ» Բարեգործական Հիմնադրամ-1 արկղ

 «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն-4 արկղ

 «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ-2 արկղ

 Եղվարդի համայնքապետարան-2 արկղ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ-3 արկղ

Օգտագործած վերարկու

12 արկղ

1824.8

846

● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ-1 արկղ

 «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն-4 արկղ

 «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ-2 արկղ

 Եղվարդի համայնքապետարան-2 արկղ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ-3 արկղ

Հիգիենայի պարագա

360 արկղ

3518.5

1164

● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-80 տուփ

● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ-20 տուփ

● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն-167 տուփ

● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ-20 տուփ

● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-30 տուփ

● Դավիթաշենի վարչական շրջանի թաղապետարան-30 տուփ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ-13 տուփ

Բժշկական պարագաներ

4 արկղ՝

13 անվասայլակ, 17 քայլակ,

4 ձեռնափայտ, 1 աթոռ,

2 հենափայտ

370.5

828

● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն-11 անվասայլակ, 15 քայլակ, 3 ձեռնափայտ, 1 աթոռ, 2 հենափայտ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ-2 անվասայլակ, 2 քայլակ, 1 ձեռնափայտ

 Ընդամենը

388 արկղ

8223.5

4000

 

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ