Գլխավոր տեղեկություն
Номер
N 2105-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 23.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2020
Дата вступления в силу
24.12.2020

21.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2105-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1820-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման հավելվածի 4-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով․

2) որոշման հավելվածին կից ցանկում՝

ա. Քաշաթաղի շրջան բաժինը 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին տողով.

 

«
8.1. Աղանուս
»,

 

բ. Հադրութի շրջան բաժնի 11-րդ տողում «Թաղոտ» բառը փոխարինել «Թաղուտ» բառով,

գ. Շուշիի շրջան բաժինը 2-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ տողով.

 

«
3. Քիրսավան
»,

 

դ. Մարտունու շրջան բաժինը 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ տողով.

 

«
6. Ներքին Ճարտար
»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 3-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով․

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։».

3) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «(Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով)» բառերով.

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ծառայությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում հաշվառված դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում։».

5) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե՝

1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ

2) շահառուն ներկայացրել է (այդ թվում՝ e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:».

6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով․

«14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում։»։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 3-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով․

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։».

3) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«17. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե՝

1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ

2) շահառուն ներկայացրել է (այդ թվում՝ e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:»․

4) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով․

«17.1. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում։»։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան