ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 նոյեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 138-Ն |
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 2-ի «Հեռուստառադիոընկերությունների վերալիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 7 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 24-ի «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը.
3) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին» N 1-Ն որոշումը.
4) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշումը.
5) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը.
6) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 29-Ն որոշումը.
7) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը.
8) Հեռուատատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 15-ի «Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները սահմանելու մասին» թիվ 50-Ն որոշումը.
9) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 15-ի «Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին» թիվ 51-Ն որոշումը.
10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ոադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» թիվ 61-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|