ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝
1) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 80-83-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 85-86-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանհինգապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 87-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի 1-2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից) խախտումների համար Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով.
2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերը խախտելու համար՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|