ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2021 թվականի N 41-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) բժշկական պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 189 տեղ, 3,406 կգ, 28,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 750 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) բժշկական պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 220 տեղ, 3,975 կգ, 32,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 950 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) հիգիենայի պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 28 տեղ, 106 կգ ընդհանուր քաշով, 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) հիգիենայի պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 14 տեղ, 166 կգ ընդհանուր քաշով, 480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 100 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
5) հիգիենայի պարագաներ ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 2,858.66 կգ, 18,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. հունվարի 25 Երևան |