Գլխավոր տեղեկություն
Номер
N 812-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.12.2020
Дата вступления в силу
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 812-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00807555) հետ 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N 2020/1104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի բազմամասնաճյուղային տարբերակի ձեռքբերում՝ միանվագ 3,013,875 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, սպասարկման համար՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 15 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ ամսական 243,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բեսթ Պրոջեկտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սևանի կենտրոնի համար սեղանների պատրաստում՝ 1,155,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեգա Ուորլդ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02704414) հետ 2020 թվականի նոյեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատուկ լվացող հեղուկի ձեռքբերում՝ 333,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Լայթինգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02613298) հետ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գավառի և Սևանի կենտրոնների համար լուսատուների և լուսարձակների (իրենց լրակազմով) ձեռքբերում՝ 436,482.54 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 17

Երևան