Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-425-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.11.2002-07.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.1152
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.2002
Дата вступления в силу
24.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320)`

1) 2-րդ հոդվածի վեցերորդ մասի «Ներքին ակտ է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի,» բառերը.

2) 16-րդ հոդվածի հինգերորդ մասի «կարգադրություններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-425-Ն