Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.01.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.01.2021
Дата вступления в силу
15.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 19-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔ ՔՈՎԻԴ-19-ԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 9,311,456 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտակարգ արձագանք Քովիդ-19-ին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 14

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021թ.
հունվարի 14-ի N 19-Ա
որոշման

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔ ՔՈՎԻԴ-19-ԻՆ»

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Արձագանք Քովիդ-19-ի հետևանքներին․

Բարձրացնել ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով Քովիդ-19 կանխարգելմանը Հայաստանի Հանրապետությունում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա ք․Ժնև, Շեմին դը Կրեց 17։ հեռ․+ 41 22 730 42 22

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

9,311,456 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

100,000 քաղաքացիներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

23․01․2020 թ. – 30.04․2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․Քովիդ-19-ի կանխարգելման վերաբերյալ հանրային բնակչության իրազկեվածության և զգոնության բարձրացում՝ լայնամասշտաբ հանրային քարոզարշավների միջոցով։ Ժամանակահատված՝ 23 հունվարի 2021թ․ - 30 ապրիլի 2021թ․ Բյուջե՝ 8,296,659 դրամ

2․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 1,014,797 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձեր` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Ձայնային ուղերձների ձայնագրման ծառայություններ՝ 190,956 դրամ արժողությամբ

2. Ուղերձների տարածման համար սոցիալական ցանցերում գովազդային ծառայությունների ձեռքբերում՝ 1,952,121 դրամ արժողությամբ

3. Թռուցիկների և տեղեկատվական նյութերի տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 3,655,453 դրամ

4. ՀԿԽԸ կողմից իրականացված Քովիդ-19-ի մասին ազգաբնակչության իրազեկվածության վերաբերյալ հետազոտության արդյունքների հիման վրա հանրությանն ուղղված ուղերձների մշակման ծառայությունների ձեռքերում՝ 818,385 դրամ

5. Օնլայն սոցիալական ինտերակտիվ պլատֆորմի մշակման և գործարկման ծառայությունների ձեռքբերում՝ 736,965 դրամ արժողությամբ

6. Թեժ գծի ծառայության գործարկման համար կարճ համարով հեռախոսակապի տեղադրման ծառայությունների ձեռքբերում՝ 942,779 դրամն

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 1,014,797 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձեր` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվen տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան